Դավիթ Ջամալյան. Պարզամտություն կլիներ կարծել, թե դիվերսիաներն ադրբեջանցի զինվորների թույլ նյարդերի հետևանք են![]() ![]() PanARMENIAN.Net - Պարզամտություն կլիներ կարծել, թե դիվերսիաները ադրբեջանցի զինվորների թույլ նյարդերի հետևանք են»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի այն հայտարարությունը, թե իրավիճակը Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում կարող է անվերահսկելի դառնալ, քանի որ շատ զինվորների նյարդերն արդեն չեն դիմանում: «Դրանք հստակ ծրագրված դիվերսիոն գործողություններ են: Հակառակ դեպքում ադրբեջանական բանակում բացակայում է կարգապահությունը»,-ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ հրադադարի պայմաններում միշտ պահպանվում է դիվերսիոն հարձակումների վտանգը: «Եթե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը փոքր է, դա չի նշանակում, որ շփման առաջին գծում ոչ մի միջադեպեր չեն լինելու»,-ասել է նա` հավելելով, որ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի ադրբեջանական դիվերսիաներին և չկորցնի զգոնությունը: Անդրադառնալով խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը ղարաբաղա-ադրբեջանական գծում, Ջամալյանն ասել է. «Մենք պետք է սկզբունքային լինենք այդ հարցում: Մեր բանակից լավ ոչ ոք չի պաշտպանի մեր սահմանը»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |