Սեպտեմբերի 12-ին Հայաստանում նշում են Խաչվերաց տոնը10 սեպտեմբերի 2010 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Կիրակի, սեպտեմբերի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Երևանի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ, քահանա հայր Բաբկեն Հայրապետյանը, Խաչվերաց տոնը ՀԱԵ 5` Ս. Ծնունդի և Աստվածահայտնության, Ս. Հարության (Ս. Զատիկ), Վարդավառի, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի, Վերափոխման Ս. Աստվածածնի տաղավար տոներից վերջինն է: «Մենք կոչ ենք անում հայ ժողովրդին նշել այս տոնը մեծ ցնծությամբ, քանի որ այն նվիրված է Սուրբ Խաչի վերադարձին ու փառաբանմանը: Խաչի խորհուրդը մեզ համար ճանապարհ է բացում դեպի սեր և համբերություն: Կիրակի երեկոյան Սուրբ Աթոռ Էջմիածնում հավատացյալները կկարողանան տեսնել Քրիստոսի խաչափայտի մի մասը: Դա ուրախ տոն է, որը նշվում է մեծ հավատով և լուսավոր հոգով»,-ասել է հայր Բաբկենը: Նա նշել է նաև, որ Հայաստանում տոնի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրն այցելում են հանգուցյալների շիրիմներին: Ըստ ավանդության Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոսը, գտնելով Տիրոջ խաչափայտի մի մասը, բարձրացրեց այն` ցույց տալով հավատացյալներին «Քո Խաչին, Քրիստոս, երկրպագում ենք» շարականի ներքո: Մեկ այլ ավանդություն ասում է, որ Հեղինե թագուհու գտած Սբ Խաչը Երուսաղեմի Մակարիոս հայրապետը բարձրացրեց հավաքվածների մոտ, որպեսզի հավատացյալները երկրպագեն նրան: Դա 326թ.: Ավելի ուշ, 335 թվականին կայսր Կոնստանտինը Քրիստոսի հուղարկավորման վայրում կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Խաչվերաց տոնը ավելի մեծ խորհուրդ ստացավ պարսկական գերությունից վերադառնալուց հետո: 614 թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներինª Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սբ. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Հայ ժողովուրդը անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքըª Մժեժ Գնունու գլխավորությամբ: Ազատագրված խաչափայտը հանդիսությամբ Հայաստանի տարածքով տեղափոխվեց Կստանդնուպոլիս, իսկ հետո`Երուսաղեմ:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |