Սիրիայի հայ համայնքը համակարգչային դասարան է բացել Երևանի դպրոցներից մեկում![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Երևանի թիվ 56 Ստեփան Զորյանի անվան դպրոցում բացվել է 20 համակարգիչներով հագեցած համակարգչային դասարան: Ինֆորմատիկայի կաբինետը վերազինվել է Սիրիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչության միջոցներով: «Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր դարձել են հինգերորդ իշխանություն: Չկարողանալ օգտվել համակարգչից, նույնն է, ինչ չիմանալ այբուբենը»,- իր խոսքում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա, այդ նվերը Սիրիայի հայ համայնքից վկայում է այն մասին, որ Հայաստանի և սփյուռքի անքակտելի կապը գնալով ամրապնդվում է: Ինչպես նշել է «Հայաստան», համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, 15 տարվա ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ավանդն են արել հիմնադրամին ապրիլի 24-ի նախօրեին: «Ձեր օգնությամբ մենք ծրագրեր ենք իրականացրել Արցախում և Հայաստանի մարզերում, այսօր ձեզ որոշել է օգնել Սիրիայի հայ համայնքը»,-ասել է Արա Վարդանյանը: Համակարգիչներից բացի, դպրոցը նվեր է ստացել նաև հեռուստատցույց, պրոեկտոր և DVD-նվագարկիչ: Նախկինում դպրոցն ընդամենը 5 համակարգիչ ուներ: Նոր դասարանը կօգտագործվի նաև այլ առարկաների ինտերակտիվ պարապմունքների համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |