Երևանում տեղի կունենա Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների վեհաժողովը![]() 10 սեպտեմբերի 2010 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակներում Երևանում տեղի կունենա MARANI (Market of animation) գործարար համաժողովն անիմացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,-ասել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին: Այդ համաժողովի շրջանակներում իրենց արտադրանքն ու գործունեությունը կներկայացնեն շուրջ 25 ձեռնարկություններ, որոնք աշխատում են անիմացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերակտիվ խաղերի և համակարգչային ծրագրերի ոլորտներում: Վրեժ Քասունին հավելել է նաև, որ MARANI-ի գլխավոր իրադարձությունը կդառնա ANITA (Animation and IT) վեհաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 12-ին կքննարկվեն անիմացիայի, համակարգչային խաղերի ու 3D խաղերի զարգացման հեռանկարները Հայաստանում և տարածաշրջանում: «Հնարավոր է, որ մենք պայմանավորվենք առավել ցածր գներով համակարգչային խաղերի և ծրագրերի ներմուծման մասին»,-ասել է Վրեժ Քասունին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |