Գործարկվել է Հայաստանում առաջին կոմերցիոն տեղեկատու կենտրոնը10 սեպտեմբերի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) և «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի գործընկերության շրջանակում Հայաստանում գործարկվել է «Սփյուռ-ինֆո» առաջին ազգային կոմերցիոն տեղեկատու կենտրոնը: Կենտրոնը կտրամադրի բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանում և ԼՂՀ-ում գործող ընկերությունների վերաբերյալ և այլ տարաբնույթ տեղեկատվություն: Կենտրոնի աշխատակիցները օպերատիվ կերպով կտրամադրեն կազմակերպությունների կոնտակտային տվյալներ ըստ գործունեության տեսակի, հասցեի, այլ տվյալներից ելնելով: Կենտրոնն օգտագործում է Հայաստանում գործող ավելի քան 100 հազար իրավաբանական անձանց և նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին միավորված տվյալներների բազան: «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը համագործակցելով «ԱրմենՏել» ընկերության հետ գործարկեց ժամանակակից տեխնոլոգիաններով հագեցած, միշտ հասանելի, ավելի ծավալուն տեղեկություններ ունեցող նոր հեռախոսային տեղեկատու, որը նոր էջ բացեց «Սփյուռի» գործունեության պատմության մեջ: Այս նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մատուցվող տեղեկատվական ծառայությունների բազմազանությունը և զարգացումը ի շահ մեր հաճախորդների»,- նշել է «Սփյուռ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Օգտվել կենտրոնի ծառայություններից կարելի է զանգահարելով 0 9000 9999 հեռախոսահամարին: Կատարված զանգի մեկ վայրկյանի արժեքն է 1.5 դրամ: Քանի որ սպասարկման միջին տևողությունը կազմում է 20-30 վայրկյան զանգը միջինում կարժենա 30-45 դրամ: Ինչպես նշել է Աշոտ Գրիգորյանը, ապագայում ընկերությունը մտադիր է կարգավորել համագործակցությունը նաև Հայաստանի մյուս օպերատորների հետ: Նրա խոսքով, նախագծի գործարկման համար մի քանի միլիոն դրամի չափով ներդրումներ պահանջվեցին, ընդ որում` «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի աշխատանքն այժմ լրացուցիչ ծախսեր կպահանջի` ամսական մինչև 400 հազ. դրամ: Դրա հետ մեկտեղ գործընկերները ջանացել են նվազագույնի հասցնել սակագները: «Մենք միայն մտադիր ենք հոգալ ծախսերը և կոմերցիոն շահ չենք հետապնդում»,- ասել է Աշոտ Գրիգորյանը: ԱրմենՏել ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանն իր կողմից նշել է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի համագործակցությունը «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի հետ ուղղված է Հայաստանում call-կենտրոնների շուկայի զարգացմանը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |