Ֆրանսիայի հայերը Սենատին կոչ են անում «կողմ» քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը10 սեպտեմբերի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ոճաբան Դիդյե Փարաքյանը http://petition-genocidearmenien.com կայքում տեղակայել է հանրագիր, որը Ֆրանսիայի Սենատին կոչ է անում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք ընդունել: Հանրագրի տեքստում ասվում է, որ չնայած շատ երկրներ, միջազգային կազմակերպություններ, խորհրդարաններ, այդ թվում և Ֆրանսիայի Սենատը ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայի սենատորներն առայժմ չեն ընդունել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: «Ենթարկվելով Թուրքիայի ճնշմանը` Ֆրանսիայի սենատորները հրաժարվում են օրինագիծը ներմուծել Սենատի օրակարգում: Ֆրանսիան չի կարող մոռանալ մարդկության դեմ հանցագործություն վերապրած ժողովրդի հիշատակը: Հենց այդ պատճառով մենք` Ֆրանսիայի ազգությամբ հայ քաղաքացիներս, Սենատին կոչ ենք անում «կողմ» քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը»,- նշվում է հանրագրի տեքստում: 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Որպեսզի նախագիծն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատի Ֆրանսիայի Սենատն ու ստորագրի նախագահը: Օրենքի նախագիծը 1 տարի ժամկետով ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |