Հայաստանի Նոր պահպանողական շարժումը պառակտվել է

Հայաստանի Նոր պահպանողական շարժումը պառակտվել է

PanARMENIAN.Net - «Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՇ) համագումարը նվիրված է մեր կազմակերպության գործունեության միամյակին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՆՇ նախագահ Էդգար Գեգելյանը:

Գեգելյանի խոսքով, համագումարի ընթացքում կամփոփվեն շարժման մեկամյա գործունեության արդյունքները` հաշվի առնելով, որ շարժման հիմնական նպատակն ի սկզբանե երիտասարդության դաստիարակությունն է: «Համագումարի ժամանակ կընտրվի նաև շարժման նոր ղեկավարող կազմը, որն իր առաջին նիստից հետո կհայտարարի ԱՆՊՇ գործունեության հիմնական ուղղությունների մասին»,- ընդգծել է նա:

«Ես ոչ մի կապ չունեմ ԱՆՊՇ համագումարի հետ, քանի որ ներկա պահին իմ համախոհների հետ միասին զբաղվում եմ քաղաքական կուսակցության ստեղծմամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ԱՆՊՇ նախկին առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Նա ավելացրել է նաև, որ Նոր պահպանողական շարժման առավել քաղաքականացված ու լուրջ հատվածն իր ղեկավարությամբ դուրս է եկել կազմակերպությունից և ակտիվորեն զբաղվում է քաղաքական կուսակցության ստեղծմամբ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---