Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում բոյկոտել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը11 սեպտեմբերի 2010 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի հետ, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք, թե ինչի համար է թուրքական կառավարությունը ձեռնարկում այդ քայլը: Մենք հասկանում ենք, որ դա արվում է բացառապես օտար աչքի համար և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների նմանակում է: Եթե մենք` հայերս, գնանք այդ սադրանքին, ապա կնշանակի, որ մենք նպաստում ենք թուրքական դիվանագիտության հաղթանակին և ոչ միայն մեր դիվանագիտության, այլ նաև հայկական պետականության պարտությանը»: Ինչպես նշվում է հայտարարությունում, թուրքական ղեկավարությունը, խաղալով հայերի կրոնական զգացմունքների հետ, պատրաստվում է թատերական ներկայացում բեմադրել, որում գլխավոր դերն առաջարկում են խաղալ հայերին: «Նրանք փորձում են ցուցադրել իրենց կեղծ հանդուրժողականությունը: Լուրջ քայլեր կատարելու փոխարեն Թուրքիան շոու է կազմակերպում և ցուցաբերում իրական կամքի բացակայություն: Բացառված չէ, որ եկեղեցու գմբեթին խաչի փոխարեն կտեղադրվի թուրքական դրոշ, իսկ շուրջը կլինեն Աթաթուրքի դիմանկարները: Մենք` Ռուսաստանի ջավախահայերս, կարծում ենք, որ յուրաքանչյուր հայ, որը հարգում է իր ազգն ու սեփական արժանապատվությունը, պետք է զերծ մնա այդ ներկայացմանը մասնակցելուց, և կոչ ենք անում չմեկնել Աղթամար կղզի: Հաշվի առնելով այն, որ Սուբ Խաչն օծված չէ և եկեղեցու կարգավիճակ չունի, բոյկոտը միակ ճիշտ որոշումն է: Մենք, Ռուսաստանի ջավախահայերս, հանդես ենք գալիս «Ոչ սեպտեմբերի 19-ին» կարգախոսով»,- ասվում է հայտարարությունում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |