Սերժ Թանգյանը ANCA և AYF հետ համատեղ սկսել է «Այո, դա Ցեղասպանություն է» խորագրով քարոզարշավը11 սեպտեմբերի 2010 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայազգի ռոք-երաժիշտ, System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանգյանը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) և Հայկական երիտասարդական դաշնության (AYF) հետ համատեղ սկսել է «Այո, դա Ցեղասպանություն է» քարոզարշավը: Արշավի նպատակն է կոչ անել ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկել Դարֆուրի ցեղասպանությանը վերջ տալու համար: Արշավը կոչվում է Imperfect Harmonies, ինչպես Թանգյանի նոր ալբոմի համանուն երգը: Ալբոմը կթողարկվի սեպտեմբերի 21-ին: Թանգյանի երգը կոչ է անում բոլորին պայքարել հանուն ցեղասպանությունների կանխման` այցելելով anca.org/yesitsgenocide կայքէջը և կոչ անելով ԱՄՆ նախագահին անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար մարդկության դեմ կատարվող ոճրագործությունները: «Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Սերժ Թանգյանի և AYF հետ` բարձրացնելու համար հանրության իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև պայքարելու համար Ցեղասպանության ժխտման դեմ»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ընդ որում, նա նշել է, որ Օբամայի խոսքերը Հայոց ցեղասպանությոն և Դարֆուրի մասին չվերածվեցին գործի: «Միևնույն ժամանակ մենք պետք է ցույց տանք մեր քաղաքական կամքը, ստիպելու համար ԱՄՆ վարչակազմին արդարացի գործել ցեղասպանությունների ճանաչման և կանխման գործում»,-ասել է Համբարյանը: AYF նախագահ Արեգ Սանտիկյանը հայտարարել է. «Մենք պարտավոր ենք ամեն քայլափոխի պայքարել մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ: Սերժի երգը հնարավորություն է տալիս բարձրացնել երիտասարդության իրազեկությունը»: AYF «Այո, դա Ցեղասպանություն է» խորագրով տեսանյութի մրցույթ է հայտարարվել: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն Serjical Strike, ինչպես նաև ANCA и AYF-ի կայքերում: Հաղթողները Թանգյանի առաջիկա համերգի տոմսեր կստանան և հնարավորություն կունենան անձամբ հանդիպել նրա հետ, հայտնում է Asbarezը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |