Ադրբեջանի քաղաքականությունը տանուլ տված երկրի պարտվողական քաղաքականություն է11 սեպտեմբերի 2010 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան խնդրի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու Բաքվի ջանքերը քարոզչական նպատակ ունեն: Ներկայացված բանաձևն ավելի շուտ կապված էր Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ, քան հակամարտությունը կարգավորելու ցանկության հետ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի, հայ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի ՄԱԿ-ում, սակայն, կարիք չկա պատասխանել Ադրբեջանի գործողություններին: «Վարվել այնպես, ինչպես Ադրբեջանը, սխալ է, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը ֆրուստրացիա ապրող երկրի պարտվողական քաղաքականություն է»,-ասել է քաղաքագետը: Իսկանդարյանը նշել է, որ աճող լարվածությունը սահմանում կարելի է բացատրել ադրբեջանական իշխանությունների նյարդայնությամբ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին, ապա ըստ Իսկանդարյանի, նպատակը հայկական կողմի կարողությունները տնտղելն էր: Այս ֆոնի վրա քաղաքագետը գտնում է, որ մինչև դեկտեմբեր (ԵԱՀԿ գագաթնաժողով Աստանայում) հիմքեր չկան մեծ բեկումներ ակնկալելու հակամարտության կարգավորման հարցում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |