Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները պարգևատրվել են <<Արիության համար>> մեդալով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:

Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար մեդալով պարգեւատրվել են` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային) Դավիթ Եղիազարյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Յուրի Հովասափյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---