Դիպլոմներ կհանձնվեն «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կանցկացվի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանն իր անմիջական մասնակցությունը կունենա Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունը Հայաստանում: Պաշտոնական արարողությանը ներկա կլինեն նաեւ ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ: «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրն իրականացվում է 2008 թվականից` Հայաստանում ԵՄ Պատվիրակության աջակցությամբ: Ծրագիրը մշակվել է ԵՄ անհատ փորձագետների եւ ԵՄ անդամ պետություններում գործող հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում եւ համապատասխանում է ԵՄ կողմից ներկայացվող պահանջներին եւ չափանիշներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |