MARANI բիզնես ֆորումը մեկտեղել է անիմացայի և IT բնագավառի ավելի քան 20 արտասահմանյան կազմակերպությունների11 սեպտեմբերի 2010 - 18:49 AMT PanARMENIAN.Net - MARANI (Market of animation) տեղեկատվական տեխնոլոգիաների և անիմացիայի բնագավառին վերաբերող բիզնես ֆորումը բացվեց Երևանում, սեպտեմբերի 11-ին: Այն տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը: Ֆորումը մեկտեղել է անիմացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերակտիվ խաղերի և համակարգչային բնագավառների ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների: Բիզնես ֆորումի տնօրեն Հայկ Ասրիյանցի խոսքերի համաձայն, ցուցահանդեսին ներկայացված է 14 վահանակ, իսկ ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում են 23 ընկերություններ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Արգենտինայից և այլ երկրներից: «Մենք գոհ ենք միջոցառման այս տարվա արդյունքներից և ձգտում ենք դառնալ խոշոր բիզնես հարթակ ամբողջ տարածաշրջանում», - ասել է Հայկ Ասրիյանցը: Ֆորումին ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են` IT ձեռնարկությունների միությունը, «Ինկուբատոր ձեռնարկությունների» հմնադրամը, Smart Systems, Apaga Technologies, DEEM Communications, Triada Studio, Robert Sahakyants Production, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ֆրանսիայի Visualdis, Գերմանիայի Novelmedia, Բրազիլիայի ANIMATV և այլն: MARANI շրջանակներում սեպտեմբերի 12-ին տեղի կունենա ANITA (Animation and IT) գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվելու են Հայաստանում և տարածաշրջանում անիմացիայի, համակարգչային ծրագրերի և 3D խաղերի բնագավառում զարգացման հեռանկարները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |