Թուրքիայում համազգային հանրաքվե է անցկացվում

Թուրքիայում համազգային հանրաքվե է անցկացվում

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ համազգային հանրաքվե է անցկացվում: Երկրի ավելի քան 49 միլիոն քաղաքացիներ «կողմ» կամ «դեմ» կքվեարկեն Սահմանադրության փոփոխություններին: Քվեարկության գործընթացն արևելյան շրջաններում սկսվել է առավոտյան ժամը 7-ին, արևմտյան շրջաններում` 8-ին:

Արևելյան շրջաններում քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով 16:00-ին, արևմտյան շրջաններում` 17:00-ին: Մինչև 18:00 քվեարկության արդյունքների վերաբերյալ հեռարձակումն արգելված է, հաղորդում է TRT-russian-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---