Թուրքիայի Արդարությա և զարգացման կուսակցությունը հաղթել է հանրաքվեում![]() 13 սեպտեմբերի 2010 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները վկայում են այն մասին, որ ընտրողները պաշտպանել են սահմանադրական բարեփոխումը: Հաշվարկների համաձայն, քվեարկել է ընտրողների 77.55 տոկոսը: Ընտրողների 58.2 տոկոսը «կողմ», իսկ 41.98 տոկոսը «դեմ» է քվեարկել վարչապետ Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումներին: «Մենք հաղթահարել ենք պատմական սահմանը զարգացած ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Աշխարհիկ ընդդիմությունը մտավախություն ունի, որ շտկումները թույլ կտան իշխող կուսակցությանը ավելի շատ վերահսկել գերագույն ատյանների դատավորների նշանակման գործընթացը: Իր հերթին, կառավարությունը պնդում է, որ ցանկանում է սահմանադրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափորոշիչների հետ: Հանրաքվեի արդյունքները կամրապնդեն Էրդողանի դիրքերը: Իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը մտադիր է երրորդ անգամ ընտրվել 2011-ի հուլիսյան ընտրություններից հետո: Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ին երկրի ռազմական կառավարության կողմից: Վերջին 30 տարում նրանում լուրջ փոփոխություններ են կատարվել, սակայն այդ հարցն առաջին անգամ է ընդգրկվել համազգային հանրաքվե: Ընդհանուր առմամբ կառավարությունն առաջարկել է մտցնել 26 շտկում, որոնցից շատերն արժանացել են ԵՄ հավանության: Սակայն ընդդմիությունը պնդել է, որ դրանցից երկուսը թույլ կտան կառավարությանը վերահսկել վերին ատյանների դատավորներ նշանակելու գործընթացը և այդպիսով ազդել նրանց որոշումների վրա: ԱԶԿ հասցեին հնչել են գաղտնի իսլամիստական հեղաշրջում անցկացնելու մեղադրանքներ: Նախկինում այս կուսակցությունը բազմիցս խնդիրներ է ունեցել երկրի գերագույն դատավորների հետ, որոնք իրենց անվանում են Թուրքիայի աշխարհիկ արժեքների պաշտպան: 2008-ին կուսակցությունը մի կերպ խուսափել է իր քաղաքական գործունեության վրա Սահմանադրական դատարանի կողմից արգելք դնելուց` ազատվելով միայն տուգանքով: Կոշտ միջոցը ձեռնարկվել էր հենց դատավորների կողմից, որոնք համարել էին, որ ԱԶԿ-ն Թուրքիան տանում է իսլամիստական պետության վերածելու ճանապարհով, հաղորդում է BBC Russian-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |