Թինա Քայդենաու. Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին շատ կարևոր է![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: Կողմերն ընգծեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը: Թինա Քայդենաուն կարևորեց ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար, հաղոդրում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |