Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՀ ԱԳՆ աշխատակիցները չեն կարող չիմանալ, ինչ են անում13 սեպտեմբերի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գվ 64-րդ նստաշրջանի օրակարգից Ադրբեջանի բանաձևն ետ կանչելու նման որոշումները չեն ընդունվում վերջին վայրկյանին և, բնականաբար, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները նախապես գիտեն դրա մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ՀՀ ԱԳՆ-ն հիանալի գիտեր այդ մասին, քանի որ զգալի ներդրում է ունեցել այդ որոշման մեջ: «ՀՀ ԱԳՆ աշխատակիցները չեն կարող չիմանալ, թե ինչ են անում: Ավելին, պարզամիտ է այդպես պատկերացնել աշխատանքը միջազգային կազմակերպություններում»,-ասել է Իսկանդարյանը: Ավելի վաղ, որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէր, թե Ադրբեջանը պատրաստ է ետ կանչել Ղարաբաղի վերաբերյալ իր բանաձևը: Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանը հանեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումից և քվերակությունից իր ներկայացրած A/64/L.57 բանաձևը՝ խնդրելով տեղափոխել այն ՄԱԿ-ի ԳՎ հաջորդ 65-րդ նստաշրջանի օրակարգ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |