Թուրքմենստանն ուսումնասիրում է Հայաստան, Ղազախստան և Պակիստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը13 սեպտեմբերի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանն ուսումնասիրում է Հայաստան, Ղազախստան և Պակիստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը: Այդ մասին ասվում է թուրքմեն էներգետիկներին ուղղված Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական ուղերձում, որը տեղակայված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում: «Այսօր էներգապաշարների սպառումն աճում է ողջ աշխարհում: Դրա հետ կապված` արատասահմանյան երկրները ակտիվացնում են կառուցողական համագործակցությունը մեր երկրի էլեկտրաէներգիայի ոլորտում»,- ասել է նա: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Թուրքմենստանը սիստեմատիկորեն մեծացնում է էլեկտրաէներգիայի մատակարարումն Իրան, Աֆղանստան և Թուրքիա: «Բացի դրանից, մենք ուսումնասիրում ենք էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը Ղազախստան և Հայաստան, ինչպես նաև Աֆղանստանի տարածքով Պակիստան` որպես մեր պետության համար տնտեսապես առավել շահավետ արտահանման ուղղություններ»,- նշել է նա: Նախագահը մեծ ապագա է տեսնում երկրի կլիմայական պայմաններում արևի և քամու էներգիան օգտագործելու նախագծերը կյանքի կոչելու մեջ, ասվում է նախագահի ուղերձում:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |