ՅԱԿ-40 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍԽԱԼՆ ԷՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ17 օգոստոսի 2001 - 23:03 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Իրանական Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության ղեկավար Ռեզա Ջաֆար-Զադեն հայտարարել է, որ մայիսի 17-ին Իրանում տեղի ունեցած Յակ-40 ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները ապացուցել են, որ ավիավթարի պատճառը անձնակազմի սխալն է եղել: «Հայկական Ավիաուղիներին» պատկանող եւ իրանական ավիաընկերություններից մեկին երկարաժամկետ վարձակալության տրված Յակ-40-ը վթարի էր ենթարկվել մայիսի 17-ին Իրանում: Վթարի արդյունքում զոհվել էին բոլոր ուղեւորները, այդ թվում ` Իրանի տրանսպորտի եւ ճանապարհների նախարար Ռահման Դադմանը եւ անձնակազմի 5 հայ անդամ: Իրանական «Abrar թերթին» տված հարցազրույցում Ռեզա Ջաֆար-Զադեն հայտարարել է, որ ԱՊՀ ավիացիոն մասնագետները նույնպես եկել են այն եզրակացությանը, որ ավիավթարի պատճառը «մարդկային գործոնն է» եղել:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |