Ռուսական ակումբները հետաքրքրվում են Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանով

Ռուսական ակումբները հետաքրքրվում են Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանով

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան և դանիական «Ռանդերսա» ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը կարող է տեղափոխվել ՌԴ առաջին լիգայի առաջատար ակումբներից մեկը:

25-ամյա ֆուտբոլիստը տարաձայնություններ ունեցավ իր ակումբի ղեկավարության հետ և հեռացվեց հիմնական կազմի մարզումներից և տեղափոխվեց երիտասարդականի կազմ: Այժմ պաշտպանը դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր առաջարկները և արդեն իսկ առաջարկություն է ստացել Ռուսաստանից, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»՝ հղում անելով ֆուտբոլիստի գործակալին:

Արզումանյանի հաշվին 44 խաղ կա և 4 գոլ ազգային թիմի համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---