Վրաստանն առավել պարզեցրել է զբոսաշրջիկների մաքսային ստուգման ընթացակարգը13 սեպտեմբերի 2010 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հսկիչ անցակետերում սահմանի հատումը զբոսաշրջիկների համար առավել կպարզեցվի, և համապատասխան ստուգման համար կծախսվի 3-4 րոպե: Այդ մասին կառավարության` Բաթումում կայացած արտագնա նիստում հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Նրա խոսքով, պարզեցումը վերաբերվելու է հարևան պետություններից Վրաստանի սահմանի հատման ՀԱԿ-ում իրականացվող ընթացակարգերին: Մարդատար ավտոմեքենաները երկիր են մտնում հիմնականում Հայաստանից և Ադրբեջանից: Վրաստանի ՆԳ նախարարն ընդգծել է, որ մաքսատունը ստուգելու է միայն բեռնատար ավտոմեքենաները, իսկ մնացածներով կզբաղվի ոստիկանությունը: Նրա խոսքով, շուտով նույն կերպ կաշխատի նաև Սարպիի մաքսատունը (Թուրքիայի հետ սահմանին), որտեղով այցելուները կկարողանան նույնպիսի կարգով մուտք գործել երկիր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |