Նոյեմբերին Երևանում տեղի կունենա հայ-լիբանանյան գործարար համաժողով

Նոյեմբերին Երևանում տեղի կունենա հայ-լիբանանյան գործարար համաժողով

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի պետական նախարար Ադնան Կասսարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ երկու պետությունների հարաբերություններն ու մասնավորապես տնտեսական կապերը ունեն զարգացման մեծ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին՝ մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում: Այդ համատեքստում կարևորվել է նոյեմբերին Երևանում նախատեսված հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---