Հայտնի են դարձել աշխարհի ամենահուսալի 50 բանկերը13 սեպտեմբերի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Global Finance ամսագիրը 19-րդ անգամ հրապարակում է աշխարհի 50 ամենահուսալի բանկերի վարկանիշը: Այն կազմելու ընթացքում հիմնական չափանիշներն են եղել երկարաժամկետ վարկերը և Moody`s, Standard & Poor`s և Fitch գործակալություններից ստացած ընդհանուր ակտիվները: Ընդ որում, մեկ տարվա ընթացքում վարկանիշի նշանակալի փոփոխություններ չեն եղել. 50-ից 45-ը մնացել են ցուցակում: «Այն բանկերը, որոնք ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում առավել խելամտորեն են վարել ռիսկերը և վերջին մեկ տարվա ընթացքում կարողացել են հաշվեկշիռը կարգի բերել ու ամուր պահել իրենց կարողությունը, ամրապնդել են իրենց դիրքերը, նույնիսկ վարկանիշային ցուցակում մոտեցել են առաջին տեղերին», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախկինի պես վարկանիշով առաջնորդող է գերմանական KfW բանկը, դրան հետևում են` ֆրանսիական Caisse des Depots et Consignations (CDC), հոլանդական Bank Nederlandse Gemeenten, շվեյցարական Zuercher Kantonalbank, գերմանական Landwirtschaftliche Rentenbank և հոլանդական Rabobank Group բանկերը: Ընդհանուր առմամբ, վարկանիշը հաղթահարում են գերմանական, ֆրանսիական և կանադական բանկերը, իսկ բրիտանական HSBC բանկը զբաղեցնում է 19-րդ տեղը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |