Այբարս Գորջուլու. Սահմանադրական հանրաքվեն կանդրադառնա ԵՄ հետ Թուրքիայի հարաբերությունների վրա

Այբարս Գորջուլու. Սահմանադրական հանրաքվեն կանդրադառնա ԵՄ հետ Թուրքիայի հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն անակնկալ չէին: Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP) միավորել է ուժերը և պատրաստվում է 10 ամիս հետո կայանալիք համազգային ընտրություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական TESEV կենտրոնի արտաքին քաղաքական ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխությունները դրական անդրադարձ կունենան Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա, որովհետև հիմնական օրենքի փոփոխման շատ դրույթներ առաջարկել էր Եվրամիությունը: «Հանրաքվեում տարած հաղթանակը լակմուսի թուղթ դարձավ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների համար, ինչը կարող է հիմք դառնալ բոլորովին նոր ու ժողովրդավարական սահմանադրության համար»,- ընդգծել է Գորջուլուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---