Ֆեդերիկո Վիտալին և Վրեժ Կասունին համատեղ անիմացիոն նախագիծ են պատրաստում![]() PanARMENIAN.Net - «Ես ավելի շատ սովոր եմ ներկա գտնվել մեծ փառատոններին, ինչպիսին է Անսիի փառատոնը, և ինձ համար շատ հետաքրքիր էր գտնվել ReAnimania փառատոնին, հանդիպել երիտասարդ մարդկանց և ուսանողների հետ: Բացի դրանից, ինձ շատ է դուր գալիս այս փառատոնի ձևաչափը, որը թույլ է տալիս հանգիստ հաղորդակցվել մեծ մարդկանց հետ, ովքեր այստեղ ժամանել են որպես հյուր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ֆրանսիացի անիմատոր, Guano և Lava-Lava կարճամետրաժ ֆիլմերի շարքի հեղինակ Ֆեդերիկո Վիտալին: Նա նշել է, որ հաճույքով կհամագործակցի հայ անիմատորների հետ: «Այժմ մենք Ֆեդերիկոյի հետ միասին իմ և նրա հերոսների արկածների մասին հետաքրքիր անիմացիոն նախագիծ ենք մշակում: Բնականաբար դա կարճամետրաժ ֆիլմ է լինելու»,- ընդգծել է ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Կասունին: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Ֆեդերիկո Վիտալին նշել է, որ հայ ռեժիսորներից ինքը ճանաչում է Անրի Վեռնոյին և Արտավազդ Փելեշյանին: «Փելեշյանի ստեղծագործությանը ես ծանոթացա Փարիզում: Այնտեղ նա շատ հայտնի է հատկապես արվեստի դպրոցներում: Ես նրա շատ աշխատանքներ եմ տեսել»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |