Սեպտեմբերի 14-15-ը Երևանում կկայանա հայ-բելգիական բիզնես-ֆորում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO/ՄԱԱԶԿ) «Հայաստանի և Վալոնիայի մարզի (Բելգիա) գործարարների միջև արդյունաբերական համագործակցության խթանման աջակցում» ծրագրի շրջանակներում, համագործակցելով Հայկական զարգացման գործակալության և Վալոնիայի ներդրումային գործակալության (AWEX) հետ, կազմակերպում է հայ և վալոնացի գործարարների հանդիպում Երևանում սեպտեմբերի 14-15-ը:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ երևանյան գրասենյակը, հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում ի հայտ են բերվել երկկողմանի համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող սննդի վերամշակման, էներգիայի, քիմիական և դեղագործական հատվածների, նոր տեխնոլոգիաների ոլորտները: Ֆորումին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Լոքերը, Հայկական Զարգազման Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը,Վալոնիայի արտահանման ու ներմուծման ներդրումային գործակալության (AWEX) գործադիր տնօրեն Ֆիլիպ Սույինեն, հայ և բելգիացի գործարարներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---