Ամերիկյան մյուզիքլում կհնչի հայկական դասական երաժշտություն![]() PanARMENIAN.Net - «Հայաստանը եթե համեմատելու լինենք տարածաշրջանի այլ երկրների հետ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ ձեր երկիրն ամենախաղաղն է: Այդ պատճառով հաճույքով այստեղ են գալու Հոլիվուդի ռեժիսորները և հենց այդ պատճառով ես հաճույքով եմ այստեղ մնում», - ասել է անիմատոր, ռեժիսոր, Borsu Studios ընկերության սեփականատեր Բորսու Հայսոնը` Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողների հարցերին պատասխանելով, անիմատորը նշել է, որ եթե Հայաստանում լավ անիմատորներ ու անիմացիոն խմբեր լինեն, ապա նա հաճույքով նրանց հետ կհամագործակցի: Նա ավելացրել է նաև, որ ներկայում մյուզիքլի ստեղծման աշխատանքներ է կատարում, որտեղ հնչելու են հայկական դասական երաժշտություն` հայկական նվագախմբերից մեկի կատարմամբ: Հայսոնը թեև դեռևս չգիտի, թե կոմպոզիտորներից ում երաժշտությունն է օգտագործելու, սակայն նշել է, որ այդ հարցում նրան կօգնեն հայ գործընկերները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Բ.Հայսոնը ասել է, որ մյուզիքլի համար 10 երգ արդեն ընտրել է, մնում է նվագախմբին ձայնագրել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |