Պրահայում տեղի ունեցած փառատոնում հայկական նախագիծը գլխավոր մրցանակին արժանացավ![]() PanARMENIAN.Net - «Ռադիո Վան» ռադիոկայանի «Պատմություն պատերազմի մասին» նախագիծը գնահատվեց որպես լավագույնը «Եթերային զարդատուփ» ռուսալեզու հեռուստառադիո ծրագրերի փառատոնին ներկայացված աշխատանքների շարքում, իսկ ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը) արժանացավ մրցութային հանձնաժողովի հատուկ մրցանակին: «Ռադիո Վան» ռադիոկայանի տեղեկատվական ծառայությունը հաղորդում է, որ փառատոնին Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի Հանրային ռադիոն, «Շանթ» հեռուստաալիքը և «Ռադիո Վան» ռադիոկայանը: Փառատոնին մասնակցում էին Ֆինլանդիայի, Իսրայելի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի,Ուզբեկստանի, Տաջիկստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի հեռուստառադիո ընկերությունները: «Եթերային զարդատուփ» ռուսալեզու հեռուստառադիո ծրագրերի միջազգային հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-12-ին, Պրահայում: Կազմակերպիչներն էին` Ռադիոյի և հեռուստատեսության միջազգային ակադեմիան և այդ ակադեմիայի նախագահ Ա. Գ. Լիսենկոն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |