ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին և կոչ են անում իրենց գործընկերներին վարվել նույն կերպ

ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին և կոչ են անում իրենց գործընկերներին վարվել նույն կերպ

PanARMENIAN.Net - Միջադեպը հայ լրագրողների հետ Ստամբուլում վայել չէ մի երկրին, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա հույս է հայտնել, որ եվրոպական ընտանիք ձգտող Թուրքիան մի օր կկարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ և կբացի սահմանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի մասին՝ պատգամավորն ասել է, որ ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի պատարագին և կոչ են անում երկրի քաղաքական ուժերին վարվել նույն կերպ:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ իշխող կոալիցիայում փոփոխություններ չկան, այն աշխատում է նույն ռեժիմով:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---