ԿԱՆԽՎԵԼ Է ՍՈՒԼԵՅՄԱՆ ԴԵՄԻՐԵԼԻ ՎՐԱ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԱՀԱՓՈՐՁԸ

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը տապալել է նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի սպանության պլանները: Թուրքական «Սաբահ» թերթի տվյալների համաձայն` Թուրքիայի հատուկ ծառայությունների ու ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում երկրի մայրաքաղաքում ձերբակալվել է «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն» ծայրահեղ ձախ ընդհատակյա կազմակերպության 16 զինված անդամ: Ոստիկանությունում պնդում են, որ այդ ընդհատակյա կազմակերպությունը մահափորձեր էր պատրաստում նաեւ արդարադատության նախարար Հիքմեթ Սամի Թյուրքի եւ ՆԳՆ նախկին ղեկավար Սահադեթդին Թանթանի վրա:

«Ճակատի» անվան հետ է կապված 90-ական թվականների` թուրքական գեներալների եւ կառավարության անդամների դեմ ուղղված արյունալի հանցագործությունների շարքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---