ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԴԵՌ ՃՇՏՎՈՒՄ ԵՆ17 օգոստոսի 2001 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի վերջնական ժամկետները դեռեւս ճշտվում են: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդեց ՌԴ նախագահի մամլո ծառայության պետի առաջին տեղակալ Նատալիա Տիմակովան: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան նախատեսված է սեպտեմբերի կեսերին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` այցը կկայանա սեպտեմբերի 12-ին եւ կտեւի երեք օր: Այցի հիմնական նպատակն է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների աշխուժացումը: Կողմերը նախատեսում են ստորագրել առեւտրատնտեսական բնագավառում երկկողմ հարաբերությունները կարգավորող համաձայնագրեր, ինչպես նաեւ ձեռք բերել պայմանավորվածություններ մի շարք ներդրումային նախագծերի շուրջ:Ռուսաստանի նախագահի այցի վերջնական օրակարգը կճշտվի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Երեւանում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |