Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա14 սեպտեմբերի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի նոյեմբերին Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա: Այդ մասին հաղորդել է ՏՏ Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի պոտենցիալը համակարգչային խաղերի ոլորտում: Նախապես մրցույթում կներկայացվեն այնպիսի անվանակարգեր, ինչպիսիք են «Լավագույն համակարգչային խաղ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն կերպար»: «Համակարգչային խաղերի արդյունաբերությունը հետաքրքիր է նրանով, որ բացի ՏՏ մասնագետներից միավորում է անիմատորներին, կոմպոզիտորներին, սցենարիստներին, ռեժիսորներին և այլոց: Մենք այդ ոլորտները ներկայացնող ընկերությունների հետ պայմանավորվել էինք նման մրցույթ կազմակերպել»,- ասել է Կարեն Վարդանյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում |