Աշխարհի ամենահամեղ փառատոնը տեղի կունենա Հայաստանում14 սեպտեմբերի 2010 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «Փառատոնի ստեղծման գաղափարը ծագեց լայն հասարակայնությանը հայկական ավանդական խոհանոցը ներկայացնելու ցանկությունից»,- սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը: Նա նշել է, որ անցյալ տարվա խորովածի փառատոնի արդյունքներն իրեն ապշեցրել են, քանի որ հայտնաբերվել են խորովածի պատրաստման նորագույն տեխնոլոգիաներ, նոր համադրություններ և ձևավորումներ: «Դա տուրիզմի զարգացման և ազգային խոհանոցային ավանդույթների վերածնման նոր փուլ է»,- նշել է Սեդրակ Մամուլյանը` ընդգծելով, որ այդ ոլորտում նախատեսվում է նաև այլ ծրագրեր անցկացնել` ուղղված հայկական խոհանոցի մոռացված բաղադրատոմսերի հայտնաբերմանն ու զարգացմանը, ինչը նույնպես խթանում է Հայաստանում տուրիզմի զարգացմանը: «Նման փառատոններն ու այլ մշակութային ծրագրերը համապատասխան ենթակառույցների զարգացմանը զուգահեռ պետք է տուրիստներ գրավեն դեպի Հայաստան և նպաստեն տուրիզմի զարգացմանը: Մեր խորովածի փառատոնը կլինի լավագույնն աշխարհում»,- ընդգծել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Խորովածի փառատոնում իրենց վարպետությունը կցուցադրեն ինչպես պրոֆեսիոնալ խոհարարներ, այնպես էլ խոհարարությամբ սիրողական զբաղվողներ, ինչպես նաև զանազան կազմակերպությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Յոթ անվանակարգերի հաղթողները հուշանվերներ և դիպլոմներ կստանան: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |