Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆիլիպ Սյուինենին14 սեպտեմբերի 2010 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյուինենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած Վալոնիայի եւ Բրյուսելի մի քանի տասնյակ գործարարների պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի ակտիվացող հայ-բելգիական տնտեսական համագործակցությամբ` նշելով, որ այդ գործում իրենց լուրջ ներդրումն ունեն պարբերաբար կազմակերպվող հայ-բելգիական գործարար համաժողովները, հայ եւ բելգիացի գործարարների փոխադարձ այցելությունները: Ֆիլիպ Սյուինենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ սա Բելգիայի ֆրանսախոս համայնքի գործարարների արդեն երրորդ այցելությունն է Հայաստան, եւ ամեն անգամ Երեւան ժամանող գործարարների թիվը նկատելիորեն աճում է: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Նալբանդյանի խնդրանքով` Ֆիլիպ Սյուինենը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպ Սյուինենին հանձնեց ԱԳՆ մեդալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |