Ծրագրավրողներն աշխատում են համակարգչային հայկական առաջին ռազմավարական խաղի ստեղծման շուրջ14 սեպտեմբերի 2010 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Տիգրան Մեծ` քարերի երկիր» համակարգչային առաջին ռազմավարական խաղը մշակման փուլում է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այդ գաղափարի հեղինակ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խաղն ուսուցողական է և կոչված է Հայաստանի և սփյուռքի դպրոցականներին ճանաչելի դարձնել Հայոց պատմության հերոսներին: Տիգրան Սարգսյանի խոսքերի համաձայն, խաղը որպես եռերգություն է հորինված, որի սյուժեն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Տիգրան Մեծի ժամանակներից մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը: «Մենք սկսել ենք աշխատել մեկ տարի առաջ: Այն ժամանակ մենք երեք- չորս նախաձեռնողներ էինք ընդամենը: Այսօր արդեն 30 մարդ է աշխատում, բացի այդ մեզ օգնում են տարբեր կազմակերպություններ», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, նախագծի մեկ սերիայի ավարտի համար անհրաժեշտ է 30 մլն եվրո: Խաղի ստեղծմանն աջակցում են Հայաստանի կոմերցիոն կազմակերպությունները, իսկ ՀՀ կրթության նախարարությունը հրաժարվել է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել խաղին: Հայ ծրագրավորողները ոգեշնչվել են համակարգչային խաղերի համաշխարհային հայտնի ծրագրավորողների` eGames աշխատանքներով, ինչպես նաև Total War հայտնի խաղով: Նախատեսվում է, որ 2013 թ. արդեն պատրաստ կլինեն մի քանի էսքիզներ և հոլովակներ: Խաղը հատուկ պաշտպանիչ շերտ է ունենալու: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |