Պուշկինի թանգարանում կցուցադրվեն 18-20-րդ դարերի հայկական և ռուսական կերպարվեստի բացառիկ հավաքածուներ14 սեպտեմբերի 2010 - 19:59 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 14-ը Մոսկվայում` Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում, կազմակերպվում է «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում...» ցուցահանդեսը` նվիրված Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին: Ցուցադրությունն անցկացվում է «Под сенью дружных муз» խորագրի ներքո: Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին, իսկ 2009թ. Պուշկինի թագարանի համակարգողները, ուսումնասիրելով հայաստանյան թանգարանային ֆոնդերը, ցուցահանդեսի համար ընտրել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածու) թանգարանների հավաքածուներից շուրջ 103 աշխատանք: Քսան տարիների ընդմիջումից հետո Պուշկինի թանգարանում արվեստասեր հանրությանը կներկայացվի Հայաստանում մեծ խնամքով պահպանվող ռուսական կերպարվեսի 64 ստեղծագործություններ: Ցուցահանդեսին ներկայացված են XVIII-XX դդ. hայկական գեղանկարչությունը, XVIII-XIX դարի առաջին կեսի ռուսական գեղանկարչությունը, XIX դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչությունը, XIX -XX դդ. ռուսական գեղանկարչությունը, «Միր իսկուստվա», «Ավանգարդ»: Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանի առթիվ 18-20-րդ դարերի հայկական և ռուսական կերպարվեստի բացառիկ հավաքածուների ցուցադրությունը հայ- ռուսական դարավոր բարեկամությունն անխախտ պահելու և ամրապնդելու ուրույն արտահայտություն է, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |