Էդվարդ Շարմազանով. «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ»14 սեպտեմբերի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգման մասին հայ-ռուսական պայամանգրի ստորագրումով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացավ որակական նոր մակարդակի: Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Նրա խոսքերի համաձայն, հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից է: «Դրա ակնառու օրինակը Ռուսաստանի նախագահի հայտարարությունն էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի զավթողական գործողությունների դեպքում Ռուսաստանն ամբողջությամբ իրագործելու է դաշնակցի իր պարտականությունները: Այլ խոսքով ասած` պատերազմական գործողությունները վերսկսելու դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա: ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ և’ Ռուսաստանը, և’ Արևմուտքը դրական են գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի ակնառու օրինակն է Ադրբեջանի բարձրաստիճան անձ Նովրուզ Մամեդովի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: «Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն, ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, ընդունում է իր պարտությունը արտաքին քաղաքականության մեջ և այդ իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց իրականացնել դիվերսիաներ ու բախտախնդրություն` ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի նստաշրջան տեղափոխելով», - ասել է Շարմազանովը: Նա ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունների կոշտ քաղաքականության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ճնշման շնորհիվ, Ադրբեջանը ստիպված է հետ վերցնել իր բանաձևը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |