ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշակերտներին ներկայացրեց հաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարության մոդելը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշակերտներին ներկայացրեց հաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարության մոդելը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում անցավ Բաց դռների օր` այս անգամ Սմբատ Բյուրատի անվան դպրոցի աշակերտների համար:

«Այժմ դուք կարող եք կերտել ձեր ապագան` ընտրելով մի ճանապարհ, որը մենք, որպես օրինակ, պատրաստ ենք ներկայացնել ձեզ», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսության ընթացքում` աշակերտներին ներկայացնելով հաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարության մոդելը: Աշակերտներին ցուցադրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-մոդելի օրինակներ` ներկայումս Հայաստանում ամենահզոր` ավելի քան 650 բնակավայրերում ծածկույթ ապահովող 3.5G ցանցի տեխնիկական հնարավորությունների շեշտադրմամբ: Ռալֆ Յիրիկյանը խոսեց նաև մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ֆինանսական ճգնաժամի պայմաններում մարքեթինգային ռազմավարության և լուծումների մասին:

Դասախոսության մի առանձին հատված նվիրված էր Կորպորատիվ պատասխանատվության գաղափարին, որի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոդելը ներկայացվեց աշակերտներին: Կորպորատիվ պատասխանատվությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության ռազմավարության հիմքում ընկած բիզնես-մոտեցում է: Աշակերտները մասնավորապես հետաքրքրված էին Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատելու հնարավորություններով: Ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ այժմ հայաստանյան երիտասարդները մասնագիտական կրթության և կարիերայի ավելի լայն հնարավորություններ ունեն, համեմատ իր դպրոցական տարիների հետ, որոնք նա անց էր կացրել իր ծննդավայր Լիբանանում:

«Նորարարությունն է հաջողության տանող ուղին: Դուք պետք է գնահատեք Հայրենիքում սովորելու և աշխատելու` ձեզ ընձեռնված հնարավորությունը: Փոխեք ինքներդ ձեզ, զարգացրեք մասնագիտական հմտությունները, արդյունավետ օգտագործեք ժամանակը, մի հանձնվեք, կամավոր դարձեք, եթե չեք կարող աշխատանք գտնել: Ձեր նախասիրությունները, ոգեշնչվածությունը, հետաքրքրությունները և հասարակական ակտիվությունը կարիերայում լավագույն ուղեցույցը կլինեն», - խորհուրդ տվեց Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին:

Դասախոսությունից հետո աշակերտները շրջեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, տեխնիկական վարչությունում և Զանգերի կենտրոնում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---