Շախմատի «Միկա» տղամարդկանց և կանանց թիմերը կմասնակցեն եվրոպական ակումբների 2010թ. առաջնությանը

Շախմատի «Միկա» տղամարդկանց և կանանց թիմերը կմասնակցեն եվրոպական ակումբների 2010թ. առաջնությանը

PanARMENIAN.Net - Երևանի շախմատի «Միկա» տղամարդկանց և կանանց թիմերը հոկտեմբերի 16-24-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն եվրոպական ակումբների 2010թ. առաջնությանը:

«Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Անաստասյանը:

Կանանց թիմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, հաղորդում է armchess.am կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---