ՄԻԵԴ Մեծ պալատը քննության առավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը15 սեպտեմբերի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ Մեծ պալատն այսօր` օրվա երկրորդ կեսին քննության առավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Այս գործի դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին, դիմումատուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը: Դատարանում կայացած լսումներից հետո փաստաբան Նարինե Գասպարյանը հայտնեց, որ իրենց գործի առնչությամբ դատարանը հիմնականում հետաքրքրվել է Գյուլիստանում Ադրբեջանի իրավազորության և գանգատը ներկայացնելու ժամկետների մասին: Լսումների ընթացքում բարձրացվեց Գյուլիստան գյուղի նկատմամբ Ադրբեջանի արդյունավետ վերահսկողության հարցը, սակայն պատասխանող կողմը, ի դեմս Ադրբեջանի շահերի պաշտպանների, չկարողացավ հիմնավորված հերքել դա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը |