Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին սատարում է ԱՄՆ 143 կոնգրեսական

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին սատարում է ԱՄՆ 143 կոնգրեսական

PanARMENIAN.Net - Ֆլորիդա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ռոն Քլեյնը սատարում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևին: Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), այդ մասին կոնգրեսականը հայտարարել է Փալմ-Բիչում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ռոն Քլեյնը երկու անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատ և այժմ ֆինանսական և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ է:

Ներկայումս 252 բանաձևին սատարում է 143 կոնգրեսական: ԱՀՀ-ն կոչ է անում քվերակության դնել բանաձևը մինչ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները՝ ելնելով «մարդու իրավունքների պաշտպանության և ապագայում ցեղասպանությունների կանխարգելման» սկզբունքից:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---