Ռագներ Բոե. Գլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունների ժամանակ նրա մասնակիցներից ոչ մեկը չտուժեց16 սեպտեմբերի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Լուսակերտում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» տարերային աղետների հետևանքների վերացման զորավարժությունների փակման պաշտոնական արարողությունը: «Ես հուսով եմ, որ զորավարժությունները լավ անցան և ցույց տվեցին, թե ինչպես պետք է թիմերը փոխգործակցեն հետևանքների վերացման խնդիրները լուծելիս»,-հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին սա արդեն երկրորդ խոշոր զորավարժությունն է, որ անցնում է Հայաստանում: «Արտակարգ իրավիճակներ նախկինում ևս եղել են և առաջանում են Հայաստանում, ուստի ողջ աշխարհից ժամանած փրկարարները պետք է միավորեն ջանքերն արձագանքելու համար նման իրավիճակներին»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա զորավարժությունները լավ օրինակ են, թե ինչպես պետք է գործեն փրկարարները: «Այս զորավարժությունները թույլ կտան ամրապնդել այնպիսի կարևոր ասպեկտ, ինչպիսին է Հայաստանի պետական քաղաքականությունը արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքների վերացման ոլորտում»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Իր հերթին ՆԱՏՕ-ի տարերային աղետների ու վթարների արձագանքման համակարգող կենտրոնի պետի տեղակալ Ռագներ Բոեն շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին կատարված աշխատանքի համար: «Վարժանքները շատ հաջող անցան: Գլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունների ժամանակ նրա մասնակիցներից ոչ մեկը չտուժեց»,-ասել է Բոեն: Ընդ որում նա նշեց, որ զորավարժությունների հիմնական նպատակն է տարբեր երկրների փոխգործակցության հմտությունների մշակումը, ինչպես նաև Որոնողափրկարարական գործողությունների միջազգային խորհրդատվական խմբի հրահանգների մշակումը: Զորավարժությունների մասնակից թիմերին հանձնվեցին հավաստագրեր, իսկ առավել ակտիվ մասնակիցներին հանձնվեցին մեդալներ ու պատվոգրեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |