Արտակ Հանեսյան. Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում16 սեպտեմբերի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Ըստ նրա, մարդկանց դրական սպասումներն անցյալ տարի հանգեցրին նրան, որ դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսության ոլորտ աճեցին: «Սակայն, հետո ամեն ինչ կայունացավ, ուստի, ինձ թվում է, որ դա կայոունացում է, ոչ թե՝ նվազում»,-նշել է նա: 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջովոցվ ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 479,9 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,2 տոկոսով կամ 19,2 մլն դոլարով: Ընդ որում 2010թ. հունվար-հուլիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձնաց անունով փոխանցվել է 776,9 մլն դոլար: Այդ ցուցանիշը կրճատվել է 9,1 տոկոսով կամ 77,4 մլն դոլարով 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |