EuFoA գլխավոր քարտուղարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին դիտորդներ գործուղել Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ16 սեպտեմբերի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Եվրախորհրդարանը սատարում է ԵԱՀԿ-ին և հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղվված ջանքերի ակտիվացմանը»,-ասվում է Հայաստանի Եվրոպացի բարեկամների (EuFoA) հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է, որ ComRes ընկերությունը հարցում է անցկացրել Եվրախորհրդարանի 100 անդամների շրջանում, որի արդյունքում պարզվեց, որ մեծամասնությունը սատարում է ԵԱՀԿ ՄԽ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղվված ջանքերին: Եվրախորհրդարանի անդամներին հարց է տրվել, թե ինչպես խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից ղարաբաղյան հակամարտության գոտում: Մեծամասնությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, պատասխանել է, որ ԵՄ-ն հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Ինչպես նշել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեկը, իր նոր դիվանագիտությամբ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովին և այժմ ԵՄ-ն պետք է իր օգնությունն առաջարկի կարգավորման հարցում: «Այդ համատեքստում ԵՄ-ն պետք է իր օգնությունն առաջարկի հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, աջակցի հակամարտող կողմերի ու ՄԽ դիպուկահարներին ճակատային գծից ետ քաշելու և Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ դիտորդներ գործուղելու ջանքերին»,-ասել է Քեմբեկը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |