Հայաստանի գրադարանների ու թանգարանների աշխատակիցները չափազանց մտահոգված են էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության խնդրով16 սեպտեմբերի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության հարցերը Երևանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին գրադարանների, թանգարանների, ազգային արխիվի, հրատարակչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառումը կազմակերպվել է Նորարարության ու ձեռնարկատիրության ազգային կենտրոնի կողմից` Հայաստանի Հրատարակողների ազգային ընկերակցության հետ համատեղ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսին է էլեկտրոնային ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության պահպանման պայմանները, գրադարանների ու թանգարանների տվյալների բազա կազմելու խնդիրները և այլն: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանի կարծիքով, Հայաստանի գրքային ժառանգությունն արդեն 20 տարի շարունակ սպառնալիքի տակ է գտնվում: «Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթե ինֆորմացիայի պահպանությունը հսկայական ռեսուրսներ է պահանջում: Այսօր կառավարությունում քննարկվում են ծրագրեր, որոնք, նախ և առաջ, ուղղված են շենքերի վերանորորգմանը, որպեսզի ջերմաստիճանի ու խոնավության անհրաժեշտ մակարդակ ապահովվի ինֆորմացիայի պահպանության համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Ղազարյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |