ՀԱԵ Կանադայի թեմ. Հայկական եկեղեցին անհնար է պատկերացնել առանց խաչի, ինչպես մզկիթն առանց կիսալուսնի![]() PanARMENIAN.Net - Հայկական եկեղեցին անհնար է պատկերացնել առանց խաչի, ինչպես մզկիթն առանց կիսալուսնի: Այդ մասին ասվում է Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի` PanARMENIAN.Net ստացված հայտարարության մեջ, որը վերաբերում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվելիք պատարագին: «Պատարագն Աղթամարում քաղաքական հաղթաթուղթ է Թուրքիայի ձեռքում, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ: ՀԱԵ Կանադայի թեմն ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցին հիմնված է քրիստոնեական հավատի վրա, այլ ոչ թե քաղաքական ու դիվանագիտական խարդախությունների: Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ծրագրված է 95 տարվա ընթացքում առաջին անգամ պատարագ մատուցել: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել խաչ կանգնեցնել գմբեթին: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի և Երուսաղեմում ՀԱԵ Պատրիարքարանի ներկայացուցիչները: Վան ուղևորվելուց հրաժարվել են նաև որոշ հայկական տուրիստական գործակալություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |