Հանս Յոհան Շմիդտ. «Վտանգավոր է շահագրգռված լինել միայն երկրի տնտեսությամբ, առանց հաշվի առնելու էկոլոգիան»16 սեպտեմբերի 2010 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվա նախօրեին Երևանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված «Հայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի արդյունքների ամփոփմանը: Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 16-ին: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերի և Երևանի կենսաբանության 120 ուսուցիչներ մասնակցեցին արտադասարանական վերապատրաստման դասընթացների: Այս ծրագրի շրջանակներում վերը նշված դպրոցների աշակերտներն ուսուցիչների ղեկավարությամբ իրենց համայնքների գետերի և վտակների կենսաբազմազանության մոնիթորինգ անցկացրին և պարզեցին դրանցում ջրի որակը, աղտոտվածության աստիճանը: Մոնիթորինգի ընթացքում հայտարարվեց նաև ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար: Դպրոցականները ձեռքի տակ եղած նյութերով պատկերեցին Հայաստանի ջրային տարածքները: Հաղթող ճանաչվեցին Տաթև գյուղի, Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցները, Օհանյան և Երևակ կրթահամալիրները, ինչպես նաև «Արևորդի» էկոակումբը, որոնք ԳՏՀ ընկերությունից նվեր ստացան: Հարավային Կովկասում կենսաբազմազանության կայուն վարման ծրագրի ղեկավար Թոմաս Էբերերն ասել է, որ Հայաստանում այս ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են անցկացվելու, որպեսզի բարելավվի իրավական դաշտը այդ ոլորտում, ինչպես նաև բարձրացվի բնության պահպանության անհրաժեշտության և այն օգտագործելու մասին մարդկանց տեղեկացվածությունը: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը ծրագրի մասնակիցներին ողջունելով նշել է, որ Հայաստանի տարբեր մարզերում, Սևանա լճում և, հատկապես, Ախթալայում լինելով, վկա է եղել, թե ինչպես են խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները աղտոտում վտակները, որոնք հոսում ու աղտոտում են մեծ գետերը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |