Rusal-ի ղեկավարը Հոնկոնգի համալսարանում պատմել է, թե ինչպես է ստեղծել աշխարհում ալյումինի ամենախոշոր ընկերությունը16 սեպտեմբերի 2010 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Rusal-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի նախագահական համաժողովի հրապարակում (HKUST) հանդես է եկել «Տեսնել նպատակը. հնարավորություններն ինչպես վերածել հաջողության» թեմայով դասախոսությամբ: Ռուս հայտնի գործարար Օլեգ Դերիպասկայի դասախոսությունը պատմում է այն սկզբունքների, հեղափոխական գաղափարների ու մոտեցումների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեկ քայլ առաջ նայելու, ուժեղացնելու սեփական մրցունակությունը և այնպիսի որոշումներ ընդունելու, որոնք արմատապես կարող են փոխել ամբողջ բնագավառների, տարածաշրջանների և երկրների առաջնահերթությունները: Օլեգ Դերիպասկան պատմել է, թե ինչպես է 90-ականների սկզբներին կործանման եզրին գտնվող ալյումինի մի քանի գործարաններից ստեղծել աշխարհի ալյումինի խոշորագույն ընկերությունը, որը մեծ հաջողությամբ աշխատում է այսօր աշխարհի հինգ մայրցամաքներում: Ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ Rusal-ի և HKUST-ի հինգ տարվա համագործակցության շրջանակում Օլեգ Դերիպասկայի դասախոսությունն առաջինն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |