Աղթամաի Սբ.Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագը խայտառակ փաստ է

Աղթամաի Սբ.Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագը խայտառակ փաստ է

PanARMENIAN.Net - ՀՅԴ կենտրոնական կոմիտեի արևելյան բյուրոն և Ռամկավար-Ազատական կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ սեպտեմբերի 19-ի պատարագը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում խայտառակ են անվանել: «Դա ոչ թե ուրախանալու առիթ է, այլ վշտանալու, և մենք ողջունում ենք բոլոր հայերն, որոնք անտեսում են այդ շոուն»,-ասվում է երկու ավանդական հայկական կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, կուսակցությունները կոչ են անում բոյկոտել նաև թուրքահայ դաշնակահար Շահան Արծրունու համերգը Նյու Յորքում, որը կազմակերպում է Թուրքիայի հյուպատոսությունը հոկտեմբերի 7-ին:

«Երկու քաղաքական կուսակցությունները համարում են այդ միջոցառումը հին մերժողական քաղաքականության շարունակությունը, որը խախտում է հայերի իրավունքները և Հայկական հարցի առաջացման պատճառները»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է The Armenian Weekly-ին:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---