Վրաստանում չեն կարողանում պարզել, թե ով է հրաման տվել փակել «Վերին Լարսը»PanARMENIAN.Net - «Վերին Լարս» ՀԱԿ-ում պահվում են Հայաստանի բեռնատար մեքենաները: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, տվյալ պահին այդ հարցն ավելի ընդլայնված բնույթ է ստացել, իսկ մեքենաների թիվը հասել է 15-ի: Դրանց շարքում մեքենաներ են` բեռնված հայկական «Ջերմուկ» հանքային ջրով: Աղբյուրի համաձայն, առաջին օրը հարցով զբաղվել է նախարարությունը, այնուհետև ՀՀ հարկային ծառայությունը, որից հետո` վարչապետը և նույնիսկ նախագահը: «Վրացական կողմը հստակ բացատրություն չի տալիս. ստորադասը վկայակոչում է վերադասի հրամանը, իսկ վերջինս ասում է, որ նման հրաման չի տվել: Այս խնդիրը, հնարավոր է, քաղաքական բնույթ է կրում»,- նշել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունում: «Վերին Լարս» ՀԱԿ-ում արդեն երկու օր կանգնած են խաղողով բեռնված 10 մեքենաներ, որոնք ուղևորվում են Ռուսաստան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին դիվանագիտական աղբյուրներից, ներկա պահին պարզվում են հայկական բեռը պահելու պատճառները, որը նախատեսված է Ռուսաստանի համար: Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ անցակետը փակվել է Վրաստանի կողմից: «Թբիլիսին այդ կերպ բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրացական բանաձևին»: Երկրորդ պատճառը` «Վերին Լարսը» փակվել է Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է հայկական խաղողը դուրս մղել ռուսական շուկայից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |